Հարգելի ընկերներ, քրեական վարույթի ընթացքում իրականացնում եմ Գևորգ Պետրոսյանի շահերի պաշտպանությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:
«Քանի որ շատերն են զարմանքով հարցնում, թե ինչու՞մ է դրսևորվել պարեկների նկատմամբ նրա կողմից կիրառված ենթադրյալ բռնությունը, ուստի կրկին անգամ շեշտում եմ, որ բռնություն է համարվել ֆեյսբուքյան իմ էջում տեղադրված տեսագրության մեջ պատկերված գործողությունը, հետևաբար նա ձերբակալվել է այդ արարքի կատարման անմիջական կասկածով, որևէ այլ դրվագում, այլ վայրում նրա կողմից կիրառված բռնության կասկած չունի վարույթն իրականացնող մարմինը»,-գրել է փաստաբանը: