Երկու ամսով կալանավորվեց Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։ Դատարանը քիչ առաջ Սիմոնյամին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը բավարարեց։ Այս մասին Irakanum.am-ը տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետ կապված: Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն էր տարածել Սիմոնյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: