00:00:00

«Քովիդի գործով» «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի աշխատակցի խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

13:05, 11 մարտ 2023 Իրավական

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ այսօր՝ մարտի 11-ին, «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այս մասին irakanum.am- ի  հետ զրույցում հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 10-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր։

 

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գեւորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

 

Այսօր կալանավորվել է նաեւ «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, եւ 8 անձ ձերբակալված են:

 

Քննվում է փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու միջնորդությունը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր