00:00:00

Երևանում դանшկшհարել են դպրոցականի

00:13, 11 մարտ 2023 Պատահարներ

Մարտի 10-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Shamshyan.com-ը։

Ժամը 09։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 74 հասցեից «աջ սրունքի, ձախ նստատեղի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժիշկների շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Հայկ Հ.-ն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքները ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով։

Սակայն իրավապահները պարզել են, որ այսօր ժամը 09։00-ի սահմաններում Երևանի թիվ 119 դպրոցի հարակից տարածքում Հայկ Հ.-ին դանակահարել է Երևանի բնակիչ 18-ամյա Վիգեն Ա.-ն, ով ժամեր անց, ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում, ինքնակամ ներկայացել է Էրեբունու բաժին և հայտնել, որ ինքն է դանակով հարվածել։

Վիրավորն ու նրան դանակահարողը սովորում են Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր