00:00:00

Պարեկները հայտնաբերեցին հիվանդանոցում խուլիգանություն արած տղամարդուն

17:35, 10 մարտ 2023 Պատահարներ

Մարտի 9-ին-ին, ժամը 21.20-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված տղամարդը հայհոյել է, կռիվ արել ու հեռացել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ֆուչիկի փողոցում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 60-ամյա տղամարդուն:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր