Երևանի քաղաքապետարանից Irakanum am-ին հաստատեցին տեղեկությունները, որ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։
Թե ի՞նչ գործով է իրականացվում խուզարկությունը՝ քաղաքապետարանում տեղեկություն չունեն։