00:00:00

ԱՆ-ում չեն մեկնաբանում Թորոսյանի գրառումը, հղում անելով Ավանեսյանի պաշտոնական հայտարարությանը

15:01, 06 մարտ 2023 Հասարակություն

«Ես չեմ մեկնաբանում նախկին նախարար  Արսեն Թորոսյանի գրառումը, բայց մեկ անգամ ևս  ասում եմ, որ պաշտոնական տեղեկատվությունը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսի ժամանակ է հնչել, և կարմրուկի առաջին դեպքը եղել է  բերովի, ՀՀ տարածք է բերվել այլ երկրից»,-  Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը, ի պատասխան մեր հարցի, թե   Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը  հայտարարել է, թե, իր տեղեկություններով, Հայաստանում կարմրուկի տարածման դեպքը ներհիվանդանոցային է եղել:

«Իմ տեղեկություններով՝ տարածումը ներհիվանդանոցային է եղել, այսինքն՝ հիվանդանոցի ներսից է տարածվել հիվանդ երեխայից մյուսներին։ Նաև  մի ինֆորմացիա կա, որ տարածման օղակում դեր է ունեցել չպատվաստված բուժաշխատողը, ինչն, ինքնին, ցավալի է»,- նշել էր Թորոսյանը։

Հիշեցնենք, որ ասուլիսում Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ կարմրուկի առաջին դեպքը Հայաստան  է  ներթափանցել արտերկրից, հիվանդը երեխա է եղել, որից հետո վարակվել են այլ անձինք։

Հավելենք, որ ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված է 19 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել:

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր