Երեւանում, այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes CLS և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվ է գործել բժիշկների հերթապահ խումբը, ոը վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի հետևանքով խցանումն անցնում է մոտ 4 կմ-ը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք։