Այսօր՝ մարտի 4-ին, արտակերգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ին Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Խանջյան 33 հասցեում գործող «Կոկտեյլ» հոթելից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի վայրում նշված հոթել մտնելու մուտքի մոտ՝ աստիճաններին հայտնաբերվել է արնանման հետքեր, դեռևս անհայտ մակնիշի ատրճանակ։
Դեպքի փաստով Քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։
Ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ու կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։