Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 14:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Հովիկ Վ.-ն, իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով Երևան Երասխ ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, Դիմիտրով գյուղի սկզբնամասում, բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ 38-ամյա Գարիկ Մ.-ի վարած վրացական համարանիշներով Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո КамАЗ-ը առաջ է ընթացել, հարվածել գազատար խողովակին, կոտրել այն ու մի քանի երկաթե սյուներ և հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Գարիկ Մ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։