Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով այսօր օրվա երկրորդ կեսին Ազգային Ժողով է գալու ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Մեզ հայտնի դարձավ, որ Ղազարյանը փակ հանդիպում է ունենալու ՔՊ խմբակցության պատգամավորների հետ։
Հանդիպման նախաձեռնող կողմը ՔՊ-ականներն են եղել, ովքեր ավելի վաղ էին ցանկանում հանդիպել Վահե Ղազարյանին, սակայն չէր ստացվում։ Կարծես, թե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել և Ներքին գործերի նախարարն այսօր կգա խորհրդարան։