00:00:00

Առանձնատшնը հայտնшբերվել է Լիճք բնшկավայրի վարչական ղեկшվարի դին․ Shamshyan.com

21:29, 27 փետրվար 2023 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել Մարտու բժշկական կենտրոնից, որ «Մարտունի» շտապօգնության բրիգադան կանչով մեկնել է Լիճք գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լիճք բնակավայրի վարչական ղեկավար 66-ամյա Հայկ Հոխիկյանն է, ով նույն օրը ժամը 02:45-ի սահմաններում իր առանձնատանը հանկարծամահ է եղել։

Դատաբժիշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր