00:00:00

Ողբերգшկшն դեպք Արթիկ քաղաքում. ավտոտնակում հшյտնшբերվել են 26-ամյա տղայի և 18-ամյա աղջկա դիեր. սպшնության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

20:51, 24 փետրվար 2023 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, միաժամանակ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակի ներսում հավանաբար կան քաղաքացիներ, ովքեր չեն արձագանքում դռան թակոցին և հեռախոսազանգերին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը:

Դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը։

Ժամանել է նաև Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարություն Ադամյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել է նաև Փրկարար ծառայության Արթիկի թիվ 49 հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով բացվել է ավտոտնակի դուռը, որտեղ հայտնաբերվել են կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենա:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ ավտոմեքենայի կողքին՝ գետնին, աղջկա դի:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ա. Խաչատրյանի գլխավորությամբ:

Տարածքը պարեկները սահմանազատել են:

Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության և նույն վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել  քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածներն են՝ Շիրակի մարզի բնակիչներ 26-ամյա Սարգիս Ա.-ն և 18-ամյա Ազատուհի Հ.-ն:

Սարգիս Ա.-ն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արթիկ քրեակատարողական հիմնարկում: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր