00:00:00

Տաջիկստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

11:17, 23 փետրվար 2023 Պատահարներ

Հինգշաբթի՝ փետրվարի 23-ին, Տաջիկստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև Ուզբեկստանի ու Ղազախստանի որոշ շրջաններում։

Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մուրղաբա գյուղից 66 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 10,8 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 20 կմ խորության վրա։

Ավելի վաղ հաղորդվում էր 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։ Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Պեկինի ժամանակով ժամը 08:37-ին (Երևանի ժամանակով 04:37-ին) գրանցվել է 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

EMSC-ի հաղորդմամբ՝ առաջին երկրաշարժից քիչ անց՝ տեղի ժամանակով 05։55-ին (երևանյան ժամանակով՝ 04:55) տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել է 5,2 մագնիտուդ։ Էպիկնտրոնը գտնվել է Մուրղաբ գյուղից 46 կմ արևմուտք, օջախը՝ 67 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր