Երեկ՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է գտեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի «Բանկի կռուգ»-ում, բախվել են Երևանի բնակիչ, 52-ամյա Վահագն Ա․-ի վարած Renault Logan մակնիշի, Կոտայքի մարզի բանակիչ, 47-ամյա Հրաչյա Ս․-ի վարած Mitsubishi Chariot մակնիշի և Երևանի բնակիչ, 45-ամյա Խաչատուր Խ․-ի վարած Nissan rogue մակնիշի ավտմեքենաները։ Գրում է Shamshyan-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Խաչատուր Խ․-ն այսօր՝ փետրվարի 22-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ա․ Մարդոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։