00:00:00

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վահե Նիկոյանից բռնագանձել 3 անշարժ գույք և դրամական միջոցներ

11:32, 22 փետրվար 2023 Իրավական

Արտակարգ դրություն

Մարզեր

Աշխարհ

Սփյուռք

Մշակույթ

Սպորտ

Տարածաշրջան

 

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վահե Նիկոյանից բռնագանձել 3 անշարժ գույք և դրամական միջոցներ

Իրավունք

10:4322 Փտր, 2023

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վահե Նիկոյանից բռնագանձել 3 անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական` 28-րդ հայցադիմումը:

 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի նախկին փոխքաղաքապետ Վ.Ն.-ից (Վահե Նիկոյան) և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել`

 

երեք անշարժ գույք՝ Երևան քաղաքում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 309 մլն 750 հազար դրամ, մեկ շարժական գույք, անշարժ գույքի վարձակալությունից ստացված վճարները՝ մինչև գործով վճռի փաստացի կատարումը.

 

19 մլն 786 հազար 303 դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ, 8 մլն 258 հազար 347 դրամի չափով գումար, որը 2013-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր