Փետրվարի 21-ին, ժամը 12։04-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավիթի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ռ․ Խ․) և «Honda CRV» (վարորդ՝ Մ․Կ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Ա․-ն (ծնված 1981 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: