Այսօր՝ փետրվարի 20-ին, մահված ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12 կմ հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։