Այսօր՝ փետրվարի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևան քաղաքոսւմ։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 1963 թ․ ծնված Միքայել Թ․-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան 50 հասցեի հարևանությամբ վրաերթի է ենթարկել ճանապարհի ոչ սահմանված վայրով անցնող երիտասարդ աղջիկ հետիոտնին։ Գրում է shamshyan.com-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Մինչ շտապօգնության ժամանումը՝ վրաերթի ենթարկվածին օգնություն են ցուցաբերել նշված կենտրոնում։
Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։