00:00:00

Սևանի փողոցում սպանությшն փորձ կшտարած տղամարդը հայտնաբերվել է

10:31, 18 փետրվար 2023 Պատահարներ

Փետրվարի 10-ին, ժամը 18.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ծնկահոդի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 37-ամյա տղամարդ: Հիվանդանոց օպերատիվ խումբ էր մեկնել: Պարզվել էր, որ նա հրազենային վնասվածքը ստացել էր Սևանի փողոցում անհայտ անձի արձակած կրակոցից:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում Սևանի փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածի «Տոյոտա» մակնիշի մեքենայի ուղղությամբ կրակոցներ էր արձակել 32-ամյա երիտասարդը, ինչից հետո իր կողմից շահագործվող «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով դիմել էր փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի 8 պարկուճ:

 

Նշանակվել էին դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:Նախաձեռնվել էր քրեական վարույթ:Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, փետրվարի 17-ին, ժամը 16.05-ին, Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողների հետ Արարատ-Երևան ճանապարհի հյուրատներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 32-ամյա տղամարդուն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 2 ատրճանակ, որոնցից մեկը լիցքավորված էր 8, մյուսը՝ 4 փամփուշտով, երկու փամփուշտ և դեղնականաչավուն զանգվածով 1 փաթեթ:
Կազմված փաստաթղթերը, հայտնաբերվածը և 32-ամյա տղամարդը ներկայացվել են նախաքննական մարմին:
Քրեական վարույթը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր