00:00:00

Վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր հայտնվել Գեղի գետում

22:45, 17 փետրվար 2023 Պատահարներ

Փետրվարի 17-ին, ժամը 17։48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին՝ Գեղի գետի կամրջի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես տեղեկացնում  է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ս., ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր հայտնվել Գեղի գետում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է Կապանի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր