ՊՆ նախկին շենքում ապրող 22 անձի տարել են ոստիկանություն: Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է Նախարարության լրատվության վարչությունից։
Նրանք բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության նախկին շենքի մոտ այսօր լարված իրավիճակ էր, մեծ թվով ոստիկաններ գտնվում են շենքում։ Այնտեղ ապրող բնակիչները պնդում են, որ իրենց փրձում են հանել իրենց տներից։