00:00:00

Փափազյան փողոցում սուպերմարկետի մոտ 4 հոգով ծեծել են երկու քաղաքացու. Բերման է ենթարկվել 6 մարդ

19:25, 14 փետրվար 2023 Իրավական

Փետրվարի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանություն էին զանգել տարբեր քաղաքացիներ և հայտնել, որ Փափազյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն է, մի խումբ անձինք քաշքշում ու հայհոյում են իրար՝ խոչընդոտելով անցորդների տեղաշարժին:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նշված հասցե են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները: Խուլիգանություն կատարելու համար Փափազյան փողոցում ձերբակալվել և Արաբկիրի բաժին են տարվել 6 քաղաքացիներ: Պարզվել է, որ նրանցից չորսը ծեծի են ենթարկել մյուս երկուսին: Ծեծողներից մեկի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:

Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր