00:00:00

«Համեր»-ի վարորդը հրաժարվել է փաստաբանից, հայտարարելով՝ ինքն իրեն կպաշտպանի

18:31, 14 փետրվար 2023 Իրավական

Հանրապետության հրապարակում փետրվարի 10-ի ուշ  երեկոյան պարեկներին չենթարկվող, երթեւեկության կանոնները կոպիտ խախտող «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանը հրաժարվել է փաստաբանի ծառայությունից, հայտարարելով, որ իր շահերն անձամբ կպաշտպանի։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մեր տեղեկություններով Գեղամ Սահրադյանին օրենքով սահմանված հանրային պաշտպան է առաջարկվել։

Այդ գործում ներգրավելու համար առաջարկվել է փաստաբան Շուշան Հարությունյանին, սակայն Գեղամ Սարհադյանը հրաժարվել է։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց փաստաբանը, ասելով, որ Սահրադյանը տեղեկացրել է, որ իր իրեն շահերի պաշտպան անհրաժեշտ չէ, և որ ինքն իրեն կպաշտպանի։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:

Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնել էր, որ վարորդը պարեկներից գումար էր ուզել՝ մեքենան լիցքավորելու համար, այնուհետեւ սկսել էր անկանոն վարել Հանրապետության հրապարկում: Ավելի ուշ վարորդը ձերբակալվել է: Նրան կալանավորելու  միջնորդություն է ներկայացվել։

Նշենք, որ համացանցի օգտատերերի շրջանում տարակուսանք է առաջացրել այն փաստը, որ մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ եւ ծառայողներ չեն կարողացել վնասազերծել հանրության համար սպառնալիք ներկայացնող եւ ոստիկանին վրաերթի ենթարկած օրինազանց վարորդին եւ ստիպված են եղել կրակոցներ արձակել քաղաքի կենտրոնում։ Պարեկներին եւ ոստիկաններին օգտատերերը քննադատում են ոչ պրոֆեսիոնալ գործողությունների համար։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր