Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 52 կմ հատվածում (5542Պ.գնացքի հատվածում) բախվել են սլաքավար՝ Երևանի բնակիչ, 38-ամյա Սլավիկ Գևորգյանի վարած Երևան-Երասխ 3441 համարի մարդատար գնացքը և Արարատի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արտյոմ Ստեփանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքեմենան։
Ինչպես դեպքի այրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի փաստով նույն վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Հայկ Մեծոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։