Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում շմոլ գազից զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Փետրվարի 12-ին ժամը 22:20-ին ահազանգ է ստացվել, որ 10 անձ շմոլ գազի թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի հանգամանքները պարզվում են, կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե»,- ասաց նա։