Փետրվարի 11-ին, ժամը 19:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ-Արտաշատ ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ., ծնված 2001 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ՃՈ հենակետի պատին և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Բ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է ուղևոր Հ. Պ.-ի (ծնված 2001 թ.) դին: