SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ փետվարի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, պարզել են, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալները հավաստի են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդ օպերատիվ տվյալների պարզվել է, որ նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում Սևանի փողոցում գործող «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց կենտրոնի տնօրեն, Երևանի բնակիչ 38-ամյա Ռոբերտ Ն․-ի և Երևանի բնակիչ 32-ամյա Հովհաննես Գ․-ի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Հովհաննես Գ․-ն կրակոցներ է արձակել Ռոբերտ Ն․-ի ուղղությամբ և իր կողմից վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Հովհաննես Գ․-ին և հանցագործության գործիք՝ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Mediahub.am-ի թղթակիցը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում Platinium խանութ-ցանցի դիմաց կրակոցներ են հնչել։ Խանութի սեփականատերը, նրան տեղափոխել են Էրեբունի ԲԿ։
Վիրավորվել է խանութի սեփականատերը, նրան տեղափոխել են Էրեբունի ԲԿ։
Ըստ նախնական տեղեկության՝ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։