00:00:00

Կանխվել է ոսկյա և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի ապօրինի տեղափոխումը. ՊԵԿ

11:41, 10 փետրվար 2023 Իրավական

Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի և Շիրակի տարածաշրջանային բաժինների աշխատակիցների կողմից թիրախային և ուժեղացված ծառայություն է իրականացվել սահմանային անցման կետերում։

 

ՊԵԿ-ից  հայտնում են, որ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ կանխվել է ավելի քան 1150 գրամ քաշով ոսկյա և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի ապօրինի` առանց սահմանված կարգով հայտարարագրման տեղափոխումը, Բավրայի և Բագրատաշենի մաքսային կետերով։

 

Փաստերի առթիվ, ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 316-րդ հոդվածով կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ տրամադրվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր