Փետրվարի 9-ին ժամը 16:10-ին ՆԳ նախարարության Մարտունու շրջանային բաժնի ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ ժամը 16:05-ի սահմաններում, նշված փողոցում Մարտունի քաղաքի 34-ամյա բնակիչ Դ. Ա.-ն, վարելով «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, հարվածել երկաթյա էլեկտրասյանը և հայտնվել ճամփեզրից դուրս։
Պատահարի հետևանքով վերջինս ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ և շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժհաստատություն, այնուհետև հանրապետական բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։