Թուրքիայի Հաթայ նահանգի կալանավայրերից մեկում գտնվող բանտարկյալները փետրվարի 8-ին ժամը 13․00-ի սահմաններում հրկիզել են իրենց բանտախցերը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ինչպես հայտնում են թուրքկաան լրատվամիջոցները, մեղադրյալներն իրենց ընտանիքներին այցելության գնալու համար ապստամբության փորձ էին արել։ 250 հոգանոց բանտարկյալների խումբը փորձել է փախուստի դիմել բանտից։
Ոստիկանների միջամտության արդյունքում վիրավորվել է 12 բանտարկյալ, որոնցից 3-ը մահացել են հիվանդանոցում։ Քանի որ տվյալ կալանավայրը պիտանի չէր օգտագործման համար, բանտարկյալներին տեղափոխել են հարակից նահանգների կալանավայրեր։