00:00:00

Ռուսաստանը Բրիտանիայի ցանկացած անբարյացակամ քայլի պատասխան կգտնի. ՌԴ դեսպանատուն

19:19, 08 փետրվար 2023 Աշխարհ

Ռուսաստանը պատասխան կգտնի բրիտանական կողմի ցանկացած անբարյացակամ քայլի, այդ թվում՝ Ուկրաինային կործանիչներ մատակարարելու դեպքում, ասվում է Լոնդոնում ՌԴ դեսպանատան մեկնաբանության մեջ, որն հայտնվել է ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ:

Ավելի վաղ Wall Street Journal թերթը, վկայակոչելով այդ երկրի կառավարության ներկայացուցչին, հայտնել էր, որ Լոնդոնը դիտարկում է Կիևին Բրիտանական կործանիչներ փոխանցելու հնարավորությունը:

«Ռուսաստանը կգտնի, ինչպես պատասխանել բրիտանական կողմի ցանկացած անբարյացակամ քայլի», - ասված է մեկնաբանության մեջ:

Դիվանագիտական առաքելությունում նշել են, որ Արևմտյան ռազմական ինքնաթիռները, եթե երբևէ մատակարարվեն Ուկրաինա, նաև կսկսեն կիրառվել ռուսական պաշտպանության տակ անցած ԴԺՀ, ԼԺՀ, Խերսոնշչինա և Զապորոժիյա քաղաքների բնակելի թաղամասերում ավիահարվածներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր