Ճապոնացի սեյսմաբան, պրոֆեսոր Թոդա Սինջին «Ասահի Շիմպուն» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերին։
Պրոֆեսորը, ուշադրություն հրավիրելով փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ուժգնության վրա, նշել է, որ ստորգետնյա ցնցումներն անսպասելի ուժեղ են եղել։
Սինջին ընդգծել է, որ Թուրքիայի երկրաշարժի ժամանակ անջատված էներգիան «ավելի քան 10 անգամ գերազանցել է 1995 թվականի Խանսիի մեծ երկրաշարժի և 2016 թվականի Կումամոտոյի երկրաշարժի էներգիային»: