00:00:00

Թուրքիան երկրաշարժի ֆոնին հրաժարվել է ընդունել Կիպրոսի օգնությունը

12:02, 08 փետրվար 2023 Աշխարհ

Թուրքիան հրաժարվել է ավերիչ երկրաշարժից հետո ընդունել Կիպրոսի առաջարկած օգնությունը։ Այս մասին ասված է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Ի սկզբանե Կիպրոսի Հանրապետությունը Քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմի միջոցով տրամադրել է փրկարարական թիմ՝ օգնելու համար: Այս առաջարկը մերժվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կիպրոսի ԱԳՆ-ն պարզաբանել է նաև, որ իրենք կապ են հաստատել աղետի գոտում գտնվող երկրի քաղաքացիների հետ և պարզել, որ նրանք բոլորն ապահով վայրերում են։

Հիշեցնենք, որ  Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: 

Թուրքիա ուղարկվել է 27, իսկ Սիրիա` 29 փրկարար։ Նշենք, որ փրկարարական ջոկատները արդեն վայրէջք են կատարել, մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր