Փետրվարի 8-ին, ժամը 10։18-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում երեխան ընկել է վառարանի վրա և այրել դեմքը։ Առատ ձյան պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ տուժածին․ բժիշկներին երեխային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բժիշկներին և պարեկային ծառայության աշխատակիցներին մոտեցրել են նշված հասցե, այնուհետև տուժածին (Մ. Ա․, ծնված 2022 թ.), բժիշկներին և պարեկային ծառայության աշխատակիցներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ Մ․ Ա․-ն հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ։