00:00:00

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1250-ի

13:37, 08 փետրվար 2023 Աշխարհ

Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 1250 մարդ, տուժել՝ 2054-ը։ Չորեքշաբթի այս մասին հայտնել է Al Ekhbariya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Արաբական Հանրապետության առողջապահության նախարար Հասան ալ Գաբաշին։

 

Նրա խոսքով՝ զոհերի թիվը վերջնական չէ։ Ավելի վաղ առողջապահության նախարարության ղեկավարը հայտնել էր, որ տուժել է 2050 մարդ։

 

Կատարի Al Jazeera հեռուստաալիքը չորեքշաբթի հայտնել է, որ Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքներում զոհերի թիվը հասել է 1280-ի։ Ենթադրվում է, որ այդ թիվը կարող է զգալիորեն ավելանալ, քանի որ հարյուրավոր մարդիկ դեռեւս փլատակների տակ են։

 

Երեքշաբթի Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է ավելի քան 1500 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 3500-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր