00:00:00

Հալեպում 10 հայ վիրավոր կա, որից 2-ը ծանր են, մյուսները սննդով ու դեղորայքով դեռ ապահովված են

13:18, 08 փետրվար 2023 Աշխարհ

Սիրայում ավերիչ երկրաշարժից հետո բնակչությունը կրկին բնակարաններից դուրս է գիշերել: Այս մասին 24News-ին ասաց Հալեպի «Գանձասար» թերթի խմբագիր Զարմինե Պողիկյանը:

Նա ասաց, որ հայ համայնքի զավակները Սիրիայի հայկական ազգային կենտրոններում, ակումբներում են գիշերել։ «2 փոքր հետցնցումներ եղան մինչև առավոտ, փառք Աստծո, վտանգավոր բան չկար։ Հայ համայնքի պատասխանատուները հայտարարեցին, որ ում բնակարանները վնասված են, պետք է անմիջապես տեղեկացնեն շտապ օգնությանը, գան և ստուգեն։ Կան բնակարաններ, շենքեր, որոնք փլուզման վտանգի տակ են, պետությունն աշխատանքներ է տանում»,- ասաց սիրիահայ գործիչը։

 

Անդրադառնալով այլ դեպքերին՝ Զարմինե Պողիկյանն ասաց․ «Մեր դիմացի շենքի բնակիչներն ամբողջությամբ վառվեցին, շենքը փլուզման վտանգի տակ է։ Պետությունը ուսումնասիրություն է կատարում, որպեսզի բնակչությանը հետ պահի այլ վտանգներից»։

 

Ինչ վերաբերում է բնակչությանը սննդով, ջրով ապահովելուն, ապա «Գանձասարի» խմբագիրն ասաց, որ երկրում սղաճի պատճառով տնտեսական դժվարություն կա։ «Սակայն մինչև այսօր հայ համայնքի պատասխանատուները կենտրոններում ապաստանածներին թե՛ սննդով, թե՛ ջեռուցմամբ, թե՛ դեղորայքով ապահովում են, սակայն այդ կարիքների սակավությունը զգալի է։ Երկրում տնտեսական վիճակն այնպիսին չէ, որ բնակիչները կարողանան բոլոր կարիքներով ապահովվել։ Ազգային մարմինները, առաջնորդարանի պատասխանատուները, շտապ օգնության մարմիները սննդի, դեղորայքի հարցով քայլեր են ձեռնարկում իրենց նպաստը բազմապատկելու համար»,- մանրամասնեց Զարմինե Պողիկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր