00:00:00

Բեյրութի Հայոց Թեմի առաջնորդն այցելել է երկրաշարժից տուժած սիրիահայերին

18:44, 07 փետրվար 2023 Աշխարհ

Բեյրութի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Մակար Եպս. Աշգարեանը  Տ. Մանուկ Վրդ. Պարիխանեանի և Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ «Ֆրիշօ» հիվանդանոցում այցելել է երկրաշարժից տուժած սիրիահայերին:

Այս մասին հայտնել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը՝ նշելով, որ Սրբազան հայրը, իր հայրական օրհնությունն է տվել և  աղոթել երկրաշարժից  փրկված հայորդիների համար՝ մաղթելով շուտափույթ ապաքինում:
 
Ժիրայր Ռեիսյանը հավելել է, որ այս պահին քաղաքացիների մեծ մասը դեռևս դրսում են, իսկ փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր