Բազմիցս անդրադարձել ենք, որ 2019 թվականի հունիսի 21-ին ԱԺ պատգամավոր Հայկ Զարեհի Սարգսյանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ «Անդրադարձ մամուլի ակումբ» ՀԿ-ի, Արմենուհի (Արիանա) Լյովիկի Հովսեփյանի և «ՆՅՈՒԶՊՐԵՍ» կայքի՝ զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցման պահանջի մասին:
Շուրջ 4 տարի տևած դատավարությունից հետո, այսօր՝ 2023 թվականի փետրվարի 7-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանը, նախագահությամբ՝ Տ.Գրիգորյանի, կայացրեց դատական ակտ, մասնավորապես՝ Հայկ Զարեհի Սարգսյանի կողմից ներկայացված հայցը թողնել առանց քննության:
Ցանկանում ենք հավելել նաև, որ նշված դատական ակտով Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված պահանջները ըստ էության չի բավարարվել: Հարկ է արձանագրել նաև, որ դատավարության ամբողջ ընթացքում Արմենուհի Հովսեփյանի շահերը ներկայացրել է «Ռայթ Փրոթեքթ» փաստաբանական ընկերության տնօրեն Գարիկ Սահակյանը: