00:00:00

Նոր երկրաշարժ և երկու հետցնցում՝ Թուրքիայում

14:28, 07 փետրվար 2023 Պատահարներ

Թուրքիայի արևելյան հատվածում փետրվարի 7-ի առավոտյան հերթական երկրաշարժն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Մալաթիա քաղաքից 34 կմ հարավ-արևելք:

Ստորգետնյա ցնցումներ գրանցվել են UTC-ի ժամանակով ժամը 07։11-ին (Երևանի ժամանակով 11։11-ին)։ Երկրաշարժի օջախը գտնվել է 46 կիլոմետր խորության վրա։

 

EMSC-ի տվյալներով՝ երկրաշարժին հաջորդել է 4,2 և 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկու հետցնցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր