00:00:00

Աննա Վարդապետյանի տեղակալ-ընկերուհին հիշու՞մ է, որ քոչարյանական թիմի նախկին պատգամավորի հոր խնդրանքով է դարձել Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր

00:05, 07 փետրվար 2023 Իրավական

Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովից հանել արդարադատության ակադեմիայի ռեկտոր Առաքելյանին, Դատախազությունն ասում է` կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ։ Այս մասին քննարկումը նախօրերին ծավալվում էր ԱԺ-ում` Պետաիրավական հանձնաժողովում։ Արդարադատության փոխնախարարն ու Աննա Վարդապետյանի ընկերուհի, համատեղության կարգով տեղակալ Անահիտ Մանասյանն էին «հիմնավորում» շահերի բախումը։

Զարմանալի է, բայց տեղին էր ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցը, թե հանձնաժողովի կազմում արդարադատության ակադեմիայի ռեկտորի ընդգրկումն ինչո՞վ է հիմնավորվել, որ հիմա ուզում են հանել։ Նորաթուխ Արդարադատության փոխնախարար Բալյանը, բնականաբար, տեղյակ չէր, Աննա Վարդապետյանը պայմանավորվել էր Գրիգոր Մինասյանի հետ, տեքստը տվել էին ձեռքը և ուղարկել․ «Ճիշտն ասած չեմ կարող ասել նախկին հիմնավորումը, տեղյակ չեմ»,֊- ասել էր  փոխնախարարը։

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին նկատել էր․ «Վեց տարի կա այս կարգավորումը։ Շահերի բախման դեպքեր նախկինում եղե՞լ են։ Օրինակ կա՞»։ Աննա Վարդապետյանի տեղակալն ու Գրիգորի Մինասյանի տեղակալը սիրուն բառերի շարան ունեին,որոնց մեջ չկար պատասխանը։ Գլխավոր դատախազի  տեղակալը հաճախ հիշեցնում էր իր անցած ուղին, իսկ դատախազի տեղակալ դառնալուն էլ ասաց` դա պայմանավորված է իր անցած ուղով և այլ հանգամանքներով։

Այո, տիկին Մանասյան և այլ հանգամանքով։ Արդարադատության ակադեմիայի ռեկտորին հանձնաժողովից հանելը, ինչպես Արծվիկ Մինասյանն էր ակնարկում միջանձնային խնդիր է։ Մանասյանը տեսնես շահերի բախում չի տեսնում, որ իրեն նույն` Արդարադատության  ակադեմիայի պրոռեկտոր նշանակել էին հաստատ ոչ անցած ուղու համար։

Մանասյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, որ պատասխաներ հարցին,թե հիշու՞մ է արդյոք որ իրեն Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր նշանակել են քոչարյանական նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի` մեծանուն իրավաբան Գագիկ Ղազինյանի խնդրանքով։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր