00:00:00

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի

15:15, 06 փետրվար 2023 Աշխարհ

Թուրքիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1498-ի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերին։

«Այս պահին զոհերի թիվը կազմում է 1498, 8533 մարդ վիրավոր է, ավերվել է 2834 շենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սեզերը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգի Պազարջիկ շրջանում փետրվարի 6-ի առավոտյան ժամը 06:30-ին 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մի շարք նահանգներում լուրջ ավերածություններ են գրանցվել։ Երկրաշարժի հետևանքով տուժել է նաև հարևան Սիրիան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր