00:00:00

Խոշոր հրդեհ՝ Երևանում. սեփական տան ննջասենյակն ու հյուրասրահը վերածվել են մոխրակույտի, կա վիրավոր

20:27, 05 փետրվար 2023 Պատահարներ

Այսօր` փետրվարի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցի թիվ 114ա տանը հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման բաժնի հերթապահ խումբը և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` պատասխանատու Վելյանի գլխավորությամբ։

Հրշեջները մարել են նշված տան երկրորդ հարկում գտնվող նախասրահում և ննջասենյակում առաջացած կրակը, սակայն ամբողջ գույքը վերածվել է մոխրակույտի։Հրդեհի հետևանքով նշված տանն, ըստ նախնական տեղեկությունների, վարձակալական հիմունքներով բնակվող 59-ամյա Մերուժան Գ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն ժամանել են  ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Նվարդ Լևոնյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Սաֆարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր