00:00:00

ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը

00:05, 05 փետրվար 2023 Աշխարհ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ Գրիս-Ստեփանակերտ ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։

Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՌԴ խաղաղապահները Գորիս – Ստեփանակերտ երթուղով ուղեկցել են մարդասիրական բեռով ավտոշարասյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր