Այսօր` փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան 1/1 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները` ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջներն աշխատեն։
Մինչ հրշեջների ժամանումը՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը վարորդը փորձել է հանգցնել, ապա ժամանած հրշեջները մեկուսացրել և մարել են հրդեհը:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։