00:00:00

ԵՄ-ն շարունակում է չմտածված կերպով աջակցել Կիեւի ռեժիմին՝ հանուն Ռուսաստանի թուլացման․ ՌԴ ԱԳՆ

20:26, 04 փետրվար 2023 Աշխարհ

Փետրվարի 3-ին Կիեւում տեղի ունեցած իրադարձությունը հերթական անգամ հաստատեց, որ Ռուսաստանը թուլացնելու եւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հեգեմոն նկրտումները սպասարկելու համար Եվրամիությունը շարունակում է չմտածված կերպով աջակցել Կիեւում նեոնացիստական ռեժիմին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։

«Խոստանալով նրան եվրոպական հեռանկար՝ եվրաթեկնածուների համար իր ստանդարտ պահանջները խախտելով եւ հռչակելով նրա հետ ԵՄ «ընդհանուր արժեքներ», նա համերաշխ է այլախոհության լիակատար ճնշման, խոսքի եւ արտահայտվելու ազատության ոտնահարման եւ Ուկրաինայում լեզվական ու դավանանքային իրավունքների կոպիտ խախտման հարցում։ Միաժամանակ ցինիկաբար «վերահաստատում» է գագաթաժողովի արդյունքներով համատեղ հայտարարության մեջ «փոքրամասնություն հանդիսացող անձանց իրավունքների լիարժեք հարգման հանձնառությունը»։ Սա ամբողջությամբ խախտում է այն սկզբունքները, որոնց վրա ժամանակին կառուցվել է ԵՄ-ն»,- ասվում է Զախարովայի հայտարարության մեջ:

Ըստ ռուս դիվանագետի՝ «ոչ պակաս կեղծավոր են եմականների խաղաղության կոչերն այնպիսի պայմաններում, երբ նրանք հայտարարում են ռազմական գործողությունների շարունակմանն ուղղված ներդրումներ կատարելու պատրաստակամության մասին՝ «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։

Նա հիշեցրել է, որ եվրոպացի հարկատուների հաշվին արդեն հատկացվել է 12 միլիարդ եվրո։ Հակամարտության ֆինանսավորման ավելացումը, սպառազինությունների եւ սարքավորումների նոր մատակարարումները, ուսումնական ճամբարների ավելացումը, Ուկրաինայի զինված ուժերի ուսումնական ծրագրերի ընդլայնումը՝ այս ամենը տանում է դեպի զոհերի թվի ավելացում, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։

«Հերթական անգամ հաստատվում է, որ Եվրամիության եւ նրա անդամ երկրների ղեկավարությունը ներդրել է բոլոր քաղաքական, ֆինանսական եւ ռազմական միջոցները մի բանում, որ Ուկրաինայում ռազմաճակատ տեղակայի ընդդեմ բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման, որին վճռականորեն կողմ է հանդես գալիս Ռուսաստանը եւ համաշխարհային հանրության մեծ մասը»,- նշել է մասնավորապես Մարիա Զախարովան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր