00:00:00

Արամ Սիմոնյանի կինն ու դուստրերը հրավիրվել են դատախազություն

16:36, 04 փետրվար 2023 Իրավական

Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի կնոջը՝ Կարինե Մանասյանին, ու դուստրերին՝ Մարիամ Սիմոնյանին, Անի Սիմոնյանին ՀՀ գլխավոր դատախազությունը հրավիրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին տեղեկանում ենք azdarar.am հարթակից: Նրանք դատախազություն պետք է ներկայանան սույն թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 12:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում՝ օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով հարկավոր է նախապես տեղեկացնել:

Ծանուցագրի համաձայն, Արամ Հրաչիկի Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր