00:00:00

Վանաձորում կոտրել են Վանաձորի բանտի աշխատակցի ավտոտնակի դուռն ու վնասել նրան պատկանող Mercedes-ը

10:29, 04 փետրվար 2023 Պատահարներ

Երեկ՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 09։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի բնակիչ Պարգև Վ․-ն ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Ոստիկանության Տարոնի բաժին և հայտնել, որ փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք կախովի փականը ջարդելու եղանակով մտել են իրենց շենքի բակում գտնվող իրեն պատանող ավտոտնակ և կոտրել Mercedes մակնիշի ավտոմեքենայի առջևի աջ դռան ապակին։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ գողը կամ գողերը, ոչինչ չհայտնաբերելով, հեռացել են դեպքի վայրից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Պարգև Վ․-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ արդարադատությայն նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր