00:00:00

Հացավան գյուղի տներից մեկում հայտնшբերվել է տղամարդու шյրված դի

22:05, 02 փետրվար 2023 Պատահարներ

Երեկ՝ փետրվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Գառնի» ամբուլատոր կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հացավան գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են այրված դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը։ 

Ոստիկանները, քննիչներն ու պարեկները նշված տանը՝ ննջասենյակի հատակին, մեջքի վրա պառկած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 55-ամյա Արամայիս Գ-ի դին։ 

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր