Արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղում։ Այս մասին հայտնում է MediaHub․am-ը։
Հրշեջ-փրկարարները՝ ժամանելով Նորամարգ գյուղի Ազատության փողոց, բացել են թիվ 56 տան դուռը և ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերել քույր և եղբայր Միքայել (1954թ) և Զոյա (1958թ) Ազնավուրյանների դիերը։
Շտապ օգնության ժամանումից հետո պարզվել է, որ նրանցից մեկի մոտ կենդանության նշաններ կան։
Ըստ նախնական տվյալների բռնության հետքեր չկան։